23/02/2017 22:23
Էդուարդ Շարմազանովը քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին
Ոչ միայն Լոռու մարզում, այլ մնացած 13 ընտրատարածքներում ՀՀԿ-ի տարածքային թեկնածուներն ամենամրցունակն են և ամենահայտնիները, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դա ցույց կտա նաև ապրիլի 2-ի ընտրությունները: Սա համամասնական ընտրություն է, ուստի մենք նախևառաջ պետք է ընտրենք կուսակցությանը», - ասաց Է.Շարմազանովը:
Ինչ վերաբերվում է իր ծննդավայրին՝ Լոռու մարզին, Շարմազանովն ասաց, թե այնտեղ ՀՀԿ-ն ունի շատ մրցունակ ցուցակ:
«Առնվազն 4-5 հոգի մրցունակ գործիչներ կան, ովքեր կարող են ճիշտ քարոզարշավի ընթացքում լուրջ հաջողություններ ունենալ: Ես քվեարկելու եմ ՀՀԿ-ի օգտին», - նշեց ՀՀԿ խոսնակը: