23/02/2017 11:57
Տարեկան կտրվածքով առնվազն 20 տոկոս արտահանման աճ կարձանագրենք. Սուրեն Կարայան
Վիճակագրական ծառայության կողմից նախնական ցուցանիշները հրապարակվել են, դրանք մեր մասով շատ ոգևորիչ են, որովհետև նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրել ենք 35 տոկոս արտահանման աճ, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
«Ոգևորիչ է նաև, որ կա արդյունաբերության 12 տոկոս աճ։ Այն նախադրյալները, որ ստեղծում էինք, հիմա արդեն այդ ցուցանիշները թվերով արտահայտվում են», - նշեց Ս. Կարայանը։
Նախարարն ասաց, թե այս թվերը, բնականաբար, ՀՆԱ-ի աճի վրա դրական ազդեցություն կունենան՝ միաժամանակ նշելով, որ թեև տարին նոր է սկսել, բայց տարեվերջին ակնկալում են 6 տոկոս արդյունաբերության աճ։
«Տարեկան կտրվածքով առնվազն 20 տոկոս արտահանման աճ կարձանագրենք», - ասաց Սուրեն Կարայանը։
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, Կարայանն ասաց, թե վաղ է կանխատեսումներ անելը, բայց նշեց, թե այն 3.2 տոկոսը, որը դրվել է պետբյուջեի հիմքում, կապահովվի։