23/02/2017 17:15
Սահմանին կա լարվածության որոշակի աճ, այսօր կիրառվել է թեթև հրետանի. Վիգեն Սարգսյան
Սահմանին կա լարվածության որոշակի աճ` օգտագործվող զինատեսակների առումով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Կա լարվածության որոշակի աճ: Այսօր օգտագործվել են ականանետեր, թեթև հրետանի: Մենք դրան պետք է մշտական պատրաստությամբ, զգոնությամբ մոտենանք, որովհետև հակառակորդը երբեք չի թաքցրել ու չի թաքցնում իր նպատակները», - ասաց Վիգեն Սարգսյանն` ընդգծելով, որ մեր զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը:
«Մեր զինված ուժերը շարունակելու են կատարել իրենց գործն այնպես, ինչպես կատարել են այս բոլոր տարիներին: Զինադադարի ցանկացած խախտում` մեծ կամ փոքր, չի կարող արդարացվել, որովհետև իրականում զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային համաձայնագրերով: Զինված ուժերի խնդիրն է, ապահովել դրանց լիարժեք կատարումը պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք», - ասաց Վիգեն Սարգսյանը: