23/02/2017 12:51
Վրաստանի նախագահը մարտի 16-17-ին կայցելի Ադրբեջան
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտի 16-17-ին կժամանի Ադրբեջան՝ Բաքվի V համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով, հայտնում է ԱՊԱ-ն:
Համաժողովի շրջանակում սպասվում է Գեորգի Մարգվելաշվիլիի ելույթն «Արտաքին կապերի ապագան» նիստի ժամանակ: Նիստին նաև սպասվում են Լատվիայի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Մոնտենեգրոյի և այլ երկրների նախագահների ելույթները:
«Արտաքին կապերի ապագան» խորագրով միջոցառմանը քննարկվելու են տրանսատլանտյան հարաբերությունների ապագան, ահաբեկչության դեմ պայքարը, միջազգային հարաբերություններում Չինաստանի դերը, Եվրոպայի ապագան, միջազգային անվտանգության համար ծայրահեղականության սպառնալիքները: