23/02/2017 14:24
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ են Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Դժվարանցանելի է Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: