24/02/2017 15:53
Արծվիկ Մինասյանը կարևորել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ աշխատանքի ընդլայնումը
Փետրվարի 24-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանի և ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանության նախարարության և ՊԳԿ-ի միջև համագործակցության ընդլայնման հարցերը, մասնավորապես, խոսվել է անտառվերականգնման աշխատանքների, հողերի դեգրադացիայի դեմ արդյունավետ գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության մասին:
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է հարցերի առնչությամբ նախարարությունում իրականացվող աշխատանքները, նշել «Կանաչ կլիմա» հիմնադրամի հետ փոխգործակցության ընդլայնման տարբերակները, անդրադարձել բնօգտագործման և բնապահպանական վճարները շրջակա միջավայրի պահպանությանն ուղղելու ծրագրային առաջարկներին:
Նախարարը կարևորել է ՊԳԿ-ի հետ համատեղ աշխատանքի ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել գործընկերային հարաբերությունների խորացման համար:
Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել գործընկերային փաստաթղթի պատրաստման շուրջ, ինչն ավելի կոնկրետ և առարկայական կդարձնի խնդիրների լուծման հնարավորությունները: