24/02/2017 09:20
ԲՀԿ-ն հակաքարոզչություն չի անի, կառաջնորդվի միայն իր ծրագրերը ներկայացնելով. «Հրապարակ»
Որտեղի՞ց է սկսելու և ի՞նչ քարոզարշավ է վարելու «Ծառուկյան դաշինքը», «Հրապարակ»-ը հարցրել է մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։
«Քարոզարշավի ժամանակացույցը դեռ մշակման փուլում է: Բոլոր դեպքերում, պարոն Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում, զրուցելու-հասկանալու է ժողովրդի դարդուցավը, զուգահեռաբար գործելու են այլ քարոզչական խմբեր», - ասել է նա:
Թերթի հարցին՝ ինչպե՞ս է դիմագրավելու հակաքարոզչությանը, դաշինքից դուրս մնացած քաղաքական ուժերը կարծես դեմարշի են պատրաստվում, Տոնոյանը պատասխանել է. «Հակաքարոզչությանը մեր վերաբերմունքը, անշուշտ, բացասական է, բացառապես առաջնորդվելու ենք մեր ծրագրերի քարոզչությամբ: Փորձելու ենք չմտնել այդ կարգի պոլեմիկաների մեջ»: