24/02/2017 20:31
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ խաղին
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ՝ «Սաութհեմփթոնի» հետ փետրվարի 26-ին կայանալիք խաղին, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի՝ «Սենտ Էտյենի» հետ պատասխան խաղում (1:0): Հայաստանի հավաքականի ավագի ապաքինման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։