24/02/2017 18:43
Մարգարեթ Թետչերի բնակարանը վաճառքի է հանվել
Լոնդոնում գտնվող բնակարանը, որը ժամանակին պատկանել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերին, վաճառքի է հանվել: 109 քառ․մ մակերեսով բնակարանը գտնվում է Չելսի թաղամասում և պոտենցիալ գնորդին առաջարկվում է 1․2 մլն ֆունտ ստերլինգով, հայտնում է «Известия»-ն:
Մարգարեթ ու Դենիս Թետչերներն այդ բնակարան էին տեղափոխվել 1951 թվականին՝ հարսանիքից հետո: Բնակարանում երկու ննջասենյակ կա, մեկ հյուրասենյակ ու մեկ ընդարձակ ճաշասենյակ։ Բնակարանի տերերի անունները չեն նշում, անշարժ գույքի գործակալությունից նշել են, որ բնակարանը «կապիտալ վերանորոգման կարիք ունի»: