24/02/2017 21:29
Չեմպիոնների լիգա․ Ռահիմ Սթերլինգը` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ այս շաբաթ կայացած հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
1/8 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Մոնակո» առաջին խաղում (5:3) Սթերլինգը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը, «Ատլետիկոյի» հարձակվող Կևին Գամեյրոն և «Յուվենտուսից» Պաուլո Դիբալան։