24/02/2017 10:20
Ռուս քաղաքագետ. «Հանրաքվեով արցախցիները հայտարարել են, որ Արցախը լիարժեք և կայացած պետություն է». «Առավոտ»
Ռուս քաղաքագետ Դենիս Դվորնիկովը հանրաքվեի արդյունքը՝ արցախցիների մասնակցության իմաստով, տպավորիչ է համարում։
«Որևէ մեկին ստիպողաբար չէին բերել, որևէ նմանօրինակ ստվերող գործընթաց չի եղել։ Այսօր մենք ունենք պետություն՝ նորացված Սահմանադրությամբ, և դա արդեն Արցախի Հանրապետության ժողովրդի ընտրությունն է», - «Առավոտ»-ի փոխանցմամբ, ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ մասնակցության բարձր տոկոսը շատերի համար տարօրինակ է, քանի որ ՌԴ-ում ընդունված է կարծել, թե ընտրողին ընտրատեղամասեր պետք է «քշել» կամ այլ մեթոդներ կիրառել։
Ըստ քաղաքագետի՝ Արցախի ժողովրդի համար նմանօրինակ միջոցառումները յուրօրինակ մանիֆեստ են, որոնց օգնությամբ այդ մարդիկ ցանկանում են հայտարարել իրենց մասին. «Հայտարարել, որ իրենք լիարժեք պետության քաղաքացիներ են, որ Արցախը լիարժեք և կայացած պետություն է»։