24/02/2017 20:40
Վրաստանի նախագահը պատմել է Լուկաշենկոյի նվիրած է կարտոֆիլի բերքի մասին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր առանձնատան բակում հավաքել է կարտոֆիլի բերքը, որի սերմնացուն իրեն էր տվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին նա պատմել է «Բելառուս 1» հեռուստաընկերության եթերում, հայտնում է Lenta.ru-ն:
Մարգվելաշվիլին ապրում է Թբիլիսիից ոչ հեռու գտնվող առանձնատանը: Վրաստանի նախագահը նշել է, որ իր բակի բելառուսական կարտոֆիլի բերքն ավելի համեստ է եղել, քան՝ Լուկաշենկոյի մոտ: