25/02/2017 16:10
Viber-ը գնումների հարթակ կդառնա
Viber մեսենջերի հեղինակները ծրագրել են հաջորդ ամիս հավելվածին նոր գործառույթ ավելացնել, և այն առևտրի յուրատեսակ հարթակ դարձնել գնումների համար: Օգտատերերը ապրանքներին հասանելություն կստանան մեսենջերի չաթում, հայտնում է Oane.ru-ն:
Viber-ում հատուկ կոճակ կավելանա օնլայն գնումների ռեժիմի անցնելու համար: Այն կտեղակայվի չաթի պատուհանի մոտ: Բոլոր ապրանքները կտեսակավորվեն ըստ ապարանքանիշերի և կարգերի: Եթե օգտատիրոջը ապրանքի լուսանկարը դուր գա, նա կարող է այն ընկերներին ներկայացնել:
Հեղինակները հաղորդում են, որ նոր գործառույթը թեստային ռեժիմում է թողարկվել, ժամանակի ընթացքում նրանք ծրագրում են ընդլայնել առեւտրային գործընկերների հետ համագործակցությունը և առաջարկվող ապրանքների տեսականին: