25/02/2017 11:53
Բրիտանացի սքվոթերները Լոնդոնում հայտնաբերել են «Գորբաչով հիմնադրամի» փաստաթղթերը
Լոնդոնյան սքվոթերները (սքվոթինգը՝ հանրային տարածքները ազատականացնելու միջոց), որոնք գրավել են Բուկինգեմյան պալատի դիմաց գտնվող առանձնատունը, հայտարարել են, որ դրանում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են «Գորբաչով հիմնադրամին: Դրանք ստորագրել է անձամբ ԽՍՀՄ նախկին նախագահը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Սքվոթերների խոսքով՝ հայտնաբերված թղթերը վերաբերում են Միխայիլ Գորբաչովի համագործաքկցությանը մի շարք համաշխարհային առաջնորդների, հասարակական գործիչների և հոգևոր ղեկավարների հետ:
«Մենք կուզեինք աշխատել Գորբոչովի հետ, որպեսզի լուծենք այդ հարցերը», — հայտարարել են սքվոթերները:
Թերթը նշում է, որ հայտնաբերված փաստաթղթերի շարքում կան Գորբոչովի նամակներն՝ ուղղված մերձդնեսպրյան ընկերություններին հիմնադրամի աշխատանքին աջակցելու խնդրանքով: