25/02/2017 10:36
Արմավիրում մեքենա է հրդեհվել. բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր
Փետրվարի 25-ին, ժամը 02:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 37 շենքի դիմաց տեղի է տեղի ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկումով, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժող՝ 1998 թ. ծնված Հ. Ռ.-ին տեղի ուժերով տեղափոխել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է Ժամը 02:53-ին, մարվել՝ 03:00-ին:
Այրվել է Հ. Ռ.-ին պատկանող «Վազ 21015» ավտոմեքենայի շարժիչի հատվածը 2 քմ և առջևի անվադողերը ամբողջությամբ: