25/02/2017 11:42
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն անարդյունավետ է համարել 7 երկրների քաղաքացիների մուտքի արգելքը
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն անարդյունավետ է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտցրած մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքի արգելքը ԱՄՆ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սպիտակ տունը ԱՄՆ հատուկ ծառայություններին հանձնարարել էր գնահատել նախագահի ընդունած միջոցները: Աշխատանքի շրջանակում նախարարությունը զեկույց է պատրաստել, որում նշված է, որ «քաղաքացիությունը ահաբեկչական պոտենցիալ ակտիվության հուսալի ինդիկատոր լինել չի կարող»:
Նախարարության մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ խոսքը ոչ թե «միջգերատեսչական խորը հետազոտությունների արդյունքներով լիարժեք զեկույցի մասին է, այլ՝ հրապարակային աղբյուրների հիմա վրա կատարված մեկնաբանությունների»:
Նա «անհեթեթ և փաստացի սխալ» է համարել այն ենթադրությունը, թե նախարարության եզրակացությունը քաղաքական երանգ ունի: