25/02/2017 13:31
Աղբյուր. Հոմսում ահաբեկչությունները խլել են 35 մարդու կյանք
Սիրիական Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 35 մարդ, նրանց թվում է Հոմս նահանգի ռազմական անվտանգության բաժնի պետ, գեներալ Հասան Դաաբուլը, РИА Новости-ին հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը։
«Զոհերի թիվը հասել է 35-ի, կան մի քանի տասյակ վիրավորներ։ Անվտանգության ծառայությունների երկու օբյեկտների մոտ պայթել են ավելի քան 6 մահապարտներ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել Ազգային անվտանգության և ռազմական անվտանգության ստորաբաժանումների շենի մոտակայքում: