25/02/2017 13:15
Արկանզասում Գերագույն դատարանը թույլ է տվել մահապատիժների իրականացումը
Ամերիկյան Արկանզաս նահանգի գերագույն դատարանը թույլ է տվել դատապարտյալների նկատմամբ մահապատիժների կիրառման վերականգնումը, հայտնում է РБК-ն` հղում անելով Associated Press-ին:
Գործակալության տվյալով՝ վերջին անգամ նման պրակտիկա նահանգում կիրառվել էր 2005 թվականին Գերագույն դատարանը հրաժարվել է քննել մահապատժի սպասող 8 կալանավորի փաստաբանների ներկայացրած դիմումը և, այդպիսով, թույլատրել է այդ միջոցի կիրառումը։ Դրանից հետո նահանգի գլխավոր դատախազը խնդրել է նահանգապետին նշանակել պատժի իրականացման ամսաթիվը։
Գործակալության տվյալների համաձայն՝ ներկայումս նահանգում մահացու ներարկումների համար անհրաժեշտ դեղերի կարիք է զգացվում: