25/02/2017 13:34
Այդ տղային տեսել եմ 6 ամիս առաջ, ընկերներ ենք մենք, ըտենց բան չի կարող լինել. Խաչիկ Մանուկյանը՝ իր և Բազմասեր Առաքելյանի հարաբերությունների վատացման մասին
Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանը հերքում է, թե իր և Բազմասեր Առաքելյանի հարաբերությունները լարված են, ինչպես այդ մասին գրել է մամուլը։
«Սուտ են գրել, ես այդ տղային տեսել եմ 6 ամիս առաջ, ընկերներ ենք մենք, ըտենց բան չի կարող լինել։ Հնարավոր չի, ինչ որ մեկի ֆանտազիան է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը։
Պատգամավորի թեկնածուն ասաց, թե մարզում մրցակցությունը նորմալ է, հարաբերությունները նորմալ են, «Ծառուկյան» դաշինքում որևէ խնդիր չկա։
Հարցին, թե ՀՀԿ-ականների հետ խնդիրներ չունե՞ն, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց. «Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, իմ խնդիրը ժողովրդի կողքին լինելն է»։
Հիշեցնենք, որ Խաչիկ Մանուկյանը վերջերս է ՀՀԿ-ից դուրս գալու դիմում գրել և հայտարարել, որ միանում է «Ծառուկյան» դաշինքին։