25/02/2017 12:41
Բեռլինն ԱՄՆ-ին ու ՌԴ-ին ուղիղ բանակցությունների կոչ է արել
Գերմանիան ցանկանում է, որպեսզի Վաշինգտոնն ու Մոսկվան ուղիղ բանակցություններ անցկացնեն միջուկային զինաթափման մասին։ Ի պատասխան Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի միջուկային զինանոցն ընդլայնելու մտադրության մասին հայտարարության՝ Բեռլինը կոչ է արել Վաշինգտոնին ու Մոսկվային ուղիղ բանակցություններ սկսել զինաթափման մասին, փոխանցում է Korrespondent.net-ը:
«Մեր ցանկությունն ու կոչը՝ ուղղված երկու խոշոր ատոմային տերություններին, այն է, որպեսզի նրանք շարունակեն երկխոսությունը միմյանց հետ», - հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ լավ կլինի, եթե շփումները տեղի ունենան ոչ միայն Twitter-ով կամ հարցազրույցի միջոցով, այլ ուղիղ, քանի որ գործը վերաբերվում է Եվրոպայի և աշխարհի անվտանգության շատ կարևոր հարցերի։
Ավելի վաղ Reuters-ի հետ հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ընդլայնի իր միջուկային զինանոցը՝ գտնվելու այդ ոլորտում առաջատար դիրքերում։