25/02/2017 12:30
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու մարտին
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ մարտի 7-ին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղրղզստանի կառավարության պաշտոնական կայքին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարները կանցկացնեն հերթական նիստը Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի նախագահության շրջանակում: Նիստին կմասնակցեն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Սոորոնբայ Ժէէնբեկովը, Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը և Բելառուսի գործադիր մարմնի ղեկավար Անդրեյ Կոբյակովը:
«Նիստին կքննարկվեն ինտեգրացիոն միավորման շրջանակում համագործակցության ակտուալ հարցեր», - ընդգծել է Ղրղզստանի կառավարությունը: