25/02/2017 17:16
Ժնևում առաջարկվել է Սիրիայի սահմանադրության ու ընտրությունների հարցերով աշխատանքային խմբեր ստեղծել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնևի բանակցությունների մասնակից պատվիրակություններին ներկայացրել է փաստաթուղթ, որն առաջարկում է ստեղծել աշխատանքային խմբեր Սիրիայի սահմանադրության, ընտրությունների և անցումային իշխանության հարցերով։ Այս մասին «Интерфакс»-ին ասել է Ընդդիմության բանակցային բարձրագույն կոմիտեի խորհրդական Յահյա ալ-Արիդին։
«Այո, դե Միստուրան առաջարկել է բաշխել խնդիրները զամբյուղների», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ալ-Արիդին պարզաբանել է, որ այժմ մինչ երկուշաբթի և երեքշաբթի բոլորը սպասում են Դամասկոսի պատվիրակության ներկայացուցիչների պատասխանին՝ այդ առաջարկի ընդունման կամ չընդունման վերաբերյալ։