25/02/2017 12:57
ԿԸՀ-ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակները
ԿԸՀ-ն այսօր հրավիրված նիստում հաստատեց ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական և տարածքային ցուցակները։
Գրանցվեց 9 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՀԿԿ, ՀՎԿ, «Ազատ դեմոկրատներ», «Ելք» դաշինք, «Ծառուկյան» դաշինք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք, «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք, հաստավել է թվով 1538 պատգամավոր:
ԿԸՀ-ն մերժեց «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի ցուցակից երկու անձի գրանցումը օրենքով սահմանված փաստաթղթերի բացակայության պատճառով:
Գրանցումից հետո վիճակահանությամբ որոշվեց ընտրություններին մասնացկող ուժերի հերթական համարները՝
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 2
«Ելք» դաշինք – 1
«Ծառուկյան» դաշինք – 4
«Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5
Հայ հեղափոխական կուսակցություն – 9
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 7
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 6
«Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - 8