25/02/2017 23:47
Կարեն Կարապետյան. Դիրքերը բավարար չափով կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով
Վերջին ամիսների սահմանային դիրքերի վերազինումը տալիս է իր տեսանելի արդյունքը, Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Այսօր ունենք ավելի պատրաստված զինվորներ և սպաներ, իսկ մեր դիրքերը բավարար չափով կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Բանակի մարտունակությունը բարձրացնող գործողությունները, անշուշտ, շարունակվելու են։ Պի՛նդ եղեք, տղե՛րք, ձեր սխրանքը պարտավորեցնող է», - նշել է վարչապետը։