25/02/2017 14:58
Հարմարվել են իրար հետ, անցել գնացել ա. ՀՀԿ-ականները` Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին
Մասիսում տեղի ունեցած դեպքը գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը։
«Հիմա ամեն բան նորմալ է», - նշեց նա։
ՀՀԿ-ական մյուս թեկնածու Արայիկ Գրիգորյանն էլ վստահեցրեց, որ ոչ մի վեճ տեղի չի ունեցել։
«Ոչ մի վեճ էլ չի եղել, թեթև խոսակցություններ են եղել, անցել գնացել ա», - նշեց նա։
Դիտարկմանը՝ Մուրադ Մուրադյանը հաստատել է, որ վեճ է եղել, նա պատասխանեց. «Մուրադ Մուրադյանը ինչ ա հաստատել՝ ես չգիտեմ, բայց գիտեմ, որ թեթև խոսակցություն ա եղել, հարմարվել են իրար հետ, անցել գնացել ա, բան չկա»։