25/02/2017 14:38
Հոմսի հարձակումների պատասխանատվությունը ստանձնել են «ան-Նուսրայի» ահաբեկիչները
«Ջեբհաթ ան-Նուսրա» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է սիրիական Հոմս քաղաքի ռազմական հաստատությունների դեմ կատարված ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 6 մահապարտ ահաբեկիչներ ինքնապայթեցում են իրականացրել Հոմսի պետանվտանգության և ռազմական անվտանգության բաժանմունքների շենքերում։
Ահաբեկչությունների զոհն է դարձել առնվազն 35 մարդ։ Կան մի քանի տասնյակ վիրավորներ։