25/02/2017 17:27
Հռոմում հրաձգության հետևանքով վիրավորներ կան
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի գիշերային ակումբներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 4 մարդ, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով La Repubblica-ին։
Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել առավոտյան՝ քաղաքի հարավային EUR թաղամասում։ Միջադեպի հետևանքով տուժել են երեք իտալացիներ և մեկ իսպանացի, վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում։
Փաստի առթիվ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում, տեղի ունեցածի հիմնական վարկած է անվանվում վեճը։