25/02/2017 12:09
ԱՄՆ միգրացիոն ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Մուհամեդ Ալիի որդուն
Բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի որդին բերման է ենթարկվել Ֆլորիդայի Ֆորտ-Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում։ Ինչպես գրում է Miami New Times պարբերականը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, երբ Մուհամեդ Ալի-կրտսերը մոր հետ վերադարձել է Յամայկայից, փոխանցում է Lenta.ru-ն:
Տղամարդը ստիպված է եղել երկու ժամ զրուցել միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ, ովքեր նրան հարցեր են ուղղել դավանանքի մասին։ Ալի-կրտսերը մուսուլման է։ Նախկին դաշնային դատախազ և ընտանիքի ընկեր Քրիս Մանչինին նշել է, որ հայտնի բռնցքամարտիկի որդին քրեական անցյալ չունի, իսկ անձամբ հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի։ Մանչինին նաև վստահություն է հայտնել առ այն, որ դեպքը կապված է նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն քաղաքականության խստացման մասին օրենքի հետ։
«Դա վրդովեցնող է: Այս երկրում մենք չենք զբաղվում կրոնական հողի վրա խտրականությամբ», - նշել է նա։