25/02/2017 15:07
ՊԵԿ մոտ 260 աշխատակից մասնագիտական անհամապատասխանության հետևանքով ազատվել է աշխատանքից
Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«ՊԵԿ-ի աշխատակազմի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ նշել էի, որ այսօր լուրջ առաջադրանքներ կան դրված ՊԵԿ-ի առջև, և մեզ հետ կշարունակեն աշխատել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով կհամապատասխանեն նոր պահանջներին», - նշել է նա։
Ըստ վարչապետի գրառման՝ 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հարկային ու մաքսային հավաքագրումները գերազանցել են 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները 9,4%-ով և, համապատասխանաբար, 2,5%-ով։