25/02/2017 12:45
Պելեի որդին հանձնվել է Բրազիլիայի իշխանություններին. նրան բանտ կուղարկեն
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի որդին՝ 46-ամյա էդսոն Շոլբի Նասիմենտուն, ով առավել հայտնի է որպես Էդինիո, ներկայացել է ոստիկանություն, որպեսզի կրի 13-ամյա ազատազրկման պատիժը, փոխանցում է РИА Новости-ն:
2014 թվականին բրազիլական դատարանը Պելեի որդուն դատապարտել էր 13 տարվա ազատազրկման՝ փողերի լվացման համար, որոնք ստացվել էին թմրանյութերի վաճառքից։ Սակայն Էդինիոն ազատության մեջ է մնացել, քանի դեռ նրա միջնորդությունն ուսումնասիրվել է Վերաքննիչ դատարանում։
Հինգշաբթի դատարանը վերջնականապես հաստատել է մեղադրական վճիռը, սակայն մեղմացրել այն՝ հասցնելով 12 տարվա և 10 ամսվա։
Նրա դեմ հետաքննությունը սկսվել էր դեռևս 2005 թվականին։