25/02/2017 11:36
Պետքարտուղարությունը ԿԺԴՀ-ից դիվանագետին վիզա չի տվել
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների առաջին շփումը չի կայանա, քանի որ Պետքարտուղարությունը հրաժարվել է վիզա տալ հյուսիսկորեացի դիվանագետին, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Wall Street Journal-ին:
Պարբերականի տեղեկությունով՝ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի դեսպան Չո Սուն Հուի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները պետք է տեղի ունենային մարտի 1-2-ին Նյու Յորքում, սակայն Պետքարտուղարությունը հրաժարվել է վիզա տալ:
Նշվում է, որ առայժմ հայտնի չէ, թե որն է դրա պատճառը՝ Հյուսիսային Կորեայում բալիստիկ հրթիռի փորձարկումը, թե Մալայզիայում Հյուսիսայի Կորեայի նախագահի խորթ եղբոր սպանությունը: