25/02/2017 16:30
Վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը. Սեյրան Օհանյան
Արցախյան խնդրի կարգավորման հարցում վերջնական խոսքը պիտի լինի Ստեփանակերտինը, ՕՐՕ դաշինքի առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը:
«Խնդրի կարգավորման հարցում չափազանց մեծ դեր են կատարում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը, բայց մենք գիտենք, որ անչափ կարևոր են այն որոշումները, որոնք ընդունվում են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, ավելին, վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը: Խնդրի լուծման հիմքում Արցախի ինքնորշման 25-ամյա իրողությունը պիտի լինի», - ընդգծեց նա:
Սեյրան Օհանյանը կոչ արեց ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարներին հակամարտության լուծման վերաբերյալ հայտնել իրենց տեսակետները:
«Խնդրի լուծման ընթացքում հաղթողներ ու պարտվողներ կամ միակողմանի զիջումներ չպիտի լինեն: Նման լուծման արդյունքում երկարատև խաղաղություն ժողովուրդների միջև մենք չեն կարող հաստատել», - ասաց նա: