25/02/2017 12:51
Սպիտակ տանն անցկացվող ասուլիսի ժամանակ ներս չեն թողել մի շարք լրագրողների
ԱՄՆ-ում Սպիտակ տանն «առանց տեսախցիկների» ձևաչափով անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ներս չեն թողել CNN-ի, The New York Times-ի, Los Angeles Times-ի և Politico-ի լրագրողներին, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ Associated Press գործակալությունը և Time ամսագիրը բոյկոտել են ասուլիսը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԶԼՄ-ներին անվանել էր մարդկության թշնամիներ: