25/02/2017 13:57
Որ իմանաք՝ ով են, ինձ էլ կասեք. Ստեփան Մարգարյանը՝ «Համախմբումը» լքողների մասին
«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը տեղյակ չէ, որ կուսակցությունից մի քանի հոգի դուրս են եկել։
«Որ իմանաք՝ ով են, ինձ էլ կասեք», - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ ««Համախմբում» կուսակցության ներսում առկա հակասությունները գնալով ավելի են լրջանում: Վահե Հովհաննիսյանից հետո կուսակցության շարքերը պատրաստվում են լքել zham.am-ի խմբագիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու topnews.am-ի խմբագիր Գեղամ Նազարյանը: Նրանք համարվում են Վահե Հովհաննիսյանի մտերիմ և գաղափարակից ընկերները»։