25/02/2017 12:23
Տարոն Մարգարյանը Եռաբլուրում մասնակցել է Զորավար Անդրանիկի հիշատակին նվիրված միջոցառմանը
Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152 ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների հետ միասին, այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Անհայտ զինվորի հուշաքարին: