25/02/2017 16:37
ՊՆ-ն տարածել է ադրբեջանական ագրեսիայի մասին վկայող տեսանյութը, որում երևում են հակառակորդի կորուստները (Տեսանյութ)
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տարածել է ադրբեջանական ագրեսիայի մասին վկայող տեսանյութը:
«Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամ) ուղղությամբ:
Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը: