25/02/2017 11:22
Չինաստանում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ մահացել է
Չինաստանի Ցյանսի գավառում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ մահացել է, 14 մարդ տուժել, հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Նանչան քաղաքի հյուրանոցում: Ավելի վաղ հաղորդվել է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելիս հրդեհ է սկսվել շենքի միայն երկրորդ հարկում: Հաղորդվում է, որ շենքում մարդիկ են արգելափակվել:
Հրշեջների տեղեկություններով՝ կրակի չեզոքացմանը և արգելափակվածներին փրկելուն ավելի քան 160 մարդ է մասնակցել, 19 հրշեջ հաշվարկ: Հրդեհը մարվել է:
Հրդեհի պատճառը պարզվում է: