25/02/2017 16:48
ՌԴ-ի հետ միացյալ զորախմբի կազմում ավելի գլոբալ անվտանգային խնդիրներ կարող ենք իրականացնել. Սեյրան Օհանյան
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է նոր որակի ու մակարդակի բարձրացվեն, ՕՐՕ դաշինքի առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն հավասարակշռված ռազմական միջազգային համագործակցություն են ծավալել՝ հատկապես կարևորելով հայ-ռուսական զորախմբի ստեղծումը:
«ՌԴ ի հետ միացյալ զորախմբի կազմում մեր տարածաշրջանում ավելի գլոբալ անվտանգային խնդիրներ կարող ենք իրականացնել: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր բանակը պատրաստ է իր առջև դրված խնդիրները կատարել՝ ոչ միայն պաշտպանելով մեր սահմանները, այլ անհրաժետության դեպքում կանխարգելիչ այլ գործողություններով հակառակորդին պարտադրել հրադադար և խաղաղություն», - ասաց նա: