28/02/2017 15:47
Samsung-ի ղեկավարությունը պաշտոնաթող Է եղել
Հարավային Կորեայի Samsung ընկերության բարձրաստիճան կառավարիչները փետրվարի 28-ին հեռացել են իրենց պաշտոններից՝ երկրում ծայր առած կոռուպցիոն սկանդալի պատճառով, որը հանգեցրել է Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարավային Կորեայի դատախազությունը փետրվարի 28-ին հայտարարել Է, որ ընկերության փոխնախագահ և փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին և ընկերության ևս չորս բարձրաստիճան կառավարիչների կներկայացվեն կաշառքներ տալու և զեղծարարության մեղադրանքներ:
Դրանից անմիջապես հետո իրենց պաշտոններից հեռացել են դատախազության հիշատակած չորս բարձրաստիճան կառավարիչներից երեքը, այդ թվում՝ ընկերության փոխնախագահ Չհվե Կի-սոնը և նախագահ Չան Չհուն-կին:
Լի Չժե Յոնը փետրվարի կեսերին կալանավորվել Է կոռուպցիայի մեղադրանքերի պատճառով: