28/02/2017 15:09
«Պալերմոյի» նախագահը հեռանում է իր պաշտոնից
Իտալական «Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտարել է, որ հեռանում է իր պաշտոնից, փոխանցում է Sport-express.ru-ն:
Նրա խոսքով` ակումբի նոր նախագահի պաշտոնը կզբաղեցնի անգլո-ամերիկյան հիմնադրամի ներկայացուցիչներից մեկը:
«Առաջիկա 15 օրերի ընթացքում ակումբի նոր նախագահ կնշանակվի: Նա կլինի անգլո-ամերիկյանի հիմնադրամի անդամ, ով, պայմանագրի համաձայն, կներդնի մեծ գումարներ «Պալերմոյի» մարզադաշտի և մարզաբազայի կառուցման վրա: Այս ամենի հետ մեկտեղ ակումբը կվերադառնա երբեմնի առաջատար դիրքին, որին արժանի է», - ասել է Ձամպարինին: