28/02/2017 19:29
«Ռեալը» բողոք կներկայացնի՝ կապված խաղերի հեռարձակումների հետ
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգային բողոք կներկայացնի՝ կապված խաղերի հեռարձակումների հետ, հայտնում է Sports.ru-ն:
Արքայական ակումբում կարծում են, որ խաղերի ժամանակ հաճախ են ցուցադրում մրցավարների՝ «Ռեալի» օգտին ընդունած վիճահարույց դրվագների կրկնապատկերները: Իսկ մրցակիցների օգտին կայացված կասկածելի որոշումները չեն ցուցադրվում: Խոսքը «Բարսելանի» դեմ Պրիմերայի 14-րդ տուրի խաղի (1:1) և «Վիլյառեալի» հետ նախորդ հանդիպման (3:2) մասին է: