28/02/2017 12:12
Ցեղասպանությունները կարող են կրկնվել, քանի դեռ աշխարհը չի դատապարտել նախկինում նման հանցագործություն կատարածներին. ԱԺ նախագահ
Այսօր Ադրբեջանում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակիև բռնագաղթված հայ բնակիչների իրավունքների պաշտպանության օրն է, խորհրդարանի նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
«1988 թ. փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան երկրի իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ բնակչության եղեռն և զանգվածայի տեղահանություն։
Այդ ողբերգական իրադարձությունները, որոնց զոհ գնացին մեր բազմաթիվ հայրենակիցներ, ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի իսկական դեմքը, ինչպես նաև ապացուցեցին, որ ցեղասպանությունները կարող են կրկնվել, քանի դեռ աշխարհը չի դատապարտել նախկինում նման հանցագործություն կատարածներին», - հայտարարեց Գալուստ Սահակյանը։
ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ազգային խտրականության և թշնամանքի զոհ դարձած հայրենակիցների հիշատակը։