28/02/2017 12:46
Տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի. Մարտ ամսվա կանխատեսումը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է մարտ ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը։
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 6...70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8...-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 15...180C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-20C, առավելագույնը՝ 9...120C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35մմ) :
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-40C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -15..-200C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 5...100C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -9...-140C, առավելագույնը՝ 2...40C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -12...-17 0C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 10...150C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -4...-60C, առավելագույնը՝ 5...70C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-40մմ) :
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 2...50C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5...-10 0C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 13...170C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-30C, առավելագույնը՝ 8...100C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 40-50մմ) :
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 4...60C, լեռնային շրջաններում` -1...-30C, որը մոտ է բազմամյա միջին արժեքներին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև -5...-90C, լեռնային շրջաններում՝ -14...-180C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 15...180C, լեռնային շրջաններում՝ 5...100C(դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0...-10C, լեռնային շրջաններում՝ -7...-80C, առավելագույնը հովտային շրջաններում 10...110C, լեռնային շրջաններում՝ 1...20): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 50-80մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 6...80C, լեռնային շրջաններում` 0...+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքներից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև -4...-70C, լեռնային շրջաններում՝ -10...-150C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 17...220C, լեռնային շրջաններում՝ 7...120C (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0...30C, լեռնային շրջաններում՝ -2...-50C, առավելագույնը հովտային շրջաններում 12...140C, լեռնային շրջաններում՝ 6...80): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման 35-75մմ) :
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 4.5...50C (նորման՝ 5.40C), որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8...-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 14...180C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-10C, առավելագույնը՝ 10...110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման՝ 40 մմ):