28/02/2017 16:31
Sky. Ամերիկյան բանակի ստորաբաժանումները տեղակայվել են սիրիական Մանբիջի մոտ
ԱՄՆ ցամաքային զորքերի ստորաբաժանումները, որոնք գործում են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում, տեղակայվել են սիրիական Մանբիջ քաղաքի մերձակայքում: Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի աղբյուրներին, փոխանցում է ТАСС-ը:
ԱՄՆ կոնտինգենտի թվաքանակի, տեխնիկայի քանակի մասին տեղեկատվություն չկա: Նշվում է, որ ԱՄՆ ցամաքային ուժերի տեղակայումը այս տարածաշրջանում տեղի է ունեցել Էլ Բաբ քաղաքի համար մարտերից հետո, ինչի արդյունքում քաղաքն ազատագրվել է «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) գրոհայիններից:
Երկուշաբթի Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չելիքը հայտարարել է, որ Անկարան իր ռազմական գործողությունը Սիրիայում կավարտի Մանբիջի հանդեպ վերահսկողություն սահմանելուց հետո: