28/02/2017 13:41
Մեղավորները լքեցին կուսակցությունը. Աշոտ Աղաբաբյանը՝ ՀՀԿ-ն լքածների մասին
ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը թեև ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում, մինչդեռ իր քաղաքական ապագան տեսնում է Հանրապետականի հետ:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հերքեց մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ինքը նեղացած է կուսակցությունից՝ ընդգծելով, որ պատրաստվում է զբաղվել ՀՀԿ նախընտրական քարոզչությամբ։
Դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է մարդիկ ընտրեն ՀՀԿ-ին, հաշվի առնելով, որ երկրում ստեղծված ծանր վիճակի համար մեղավոր է Հանրապետականը՝ պատգամավորն ասաց. «Մեղավորները լքեցին կուսակցությունը»:
Անդրադառնալով ՀՀԿ-ից «նեղացած» և կուսակցությունը վերջերս լքած քաղաքական գործիչներին, մասնավորապես Հովիկ Աբրահամյանին՝ Աղաբաբյանն ասաց, որ նման մարդիկ գալիս են կուսակցություն պաշտոնի համար, պատգամավոր դառնալու համար:
«Բայց կուսակցությունը միայն դրա համար չէ, կուսակցությունն ավելի մեծ հասկացություն է, որ ունի ծրագիր, որը երկրի պաշտպանությունն ապահովելն է։ Ես այդ ամենի մեջ կլինեմ», - ընդգծեց նա։