28/02/2017 15:56
Առաջընթացը հաճախ չի լուսաբանվում. Կարինե Աճեմյան
Հանրապետական կուսակցությունը բոլոր ընդդիմադիր ուժերին մրցակից է համարում, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը։
«Մենք համարում ենք բոլորին մեզ մրցակից։ Այս պարագայում մրցակիցների դեմ ոչ թե պետք է պայքարել, այլ այնպես անել, որ ժողովուրդը հատավա քո լոզունգներին, քո տեսլականին և ընտրի քեզ», - ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ բոլոր քաղաքական ուժերն էլ հավասար պայմաններում են գտնվում։
Դիտարկմանն՝ ինչո՞ւ ժողովուրդը պետք է ընտրի Հանրապետականին, որի կառավարման տարիներին գործազրկության մակարդակն աճել է, պատգամավորն ասաց. «Ինչ-որ չափով առաջընթաց կա, որը հաճախ չի լուսաբանվում։ Լուսաբանվում է միայն բացասականը: Բայց այս վերջին ամիսների ընթացքում կառավարութան լուրջ ու համակարգված աշխատանքը հասարակության մոտ էլ է հույս ու հավատ առաջացրել, որ ծրագրերն իրականացվելու են»: