28/02/2017 14:00
Ես կռվել եմ 15 տարեկանում, երբ ռինգում էի կռվում. Բազմասեր Առաքելյան
Բազմասեր Առաքելյանը հերքում է, որ իր մասնակցությամբ Փարպի գյուղում միջադեպ է տեղի ունեցել։
«Հիմք վերցերք իմ Ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ամեն բան ասված է։ Ես որևէ միջադեպի մասնակից չեմ եղել: Նման բան չի եղել։ Ես նորից եմ ասում, նման բնա չի եղել: Ես կռվել եմ 15 տարեկանում, երբ ռինգում էի կռվում», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պնդմանը, թե եղել են ականատեսներ, Առաքելյանը միևնույն է շարունակեց պնդել, որ նման բան չի եղել, ապա հավելեց, որ անելու է հնարավոր ամեն բան իր ընտրատարածքում հնարավորինս պատշաճ ձևով ընտրություններնն անցկացնելու համար։