28/02/2017 15:00
Ավստրալիայում ԻՊ-ի կողմնակից է ձերբակալվել է տղամարդ՝ զինյալների համար լազեր մշակելու մեղադրանքով
Ավստրալիայի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները երկրի հարավ-արևելքում իրականացված գործողության ընթացքում մի տղամարդու են ձերբակալել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեղադրանքով, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ավստրալական The Daily Telegraph հրատարակությանը:
Նրա տվյալով՝ 42-ամյա էլեկտրիկ Հայզեմ Զահաբը ձերբակալվել է Յանգ քաղաքի (Նոր Հարավային Ուելսի նահանգ) իր տանը: Նշվում է, որ Զահաբը մշակում էր լազերային սարք, որը ԻՊ-ի ահաբեկիչներին կօգներ խույս տալ կառավարվող հրթիռներից, որոնք կոալիցիայի ուժերի կողմից օգտագործվում են Իրաքում և Սիրիայում: