28/02/2017 19:19
Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև հյուպատոսական համատեղ նիստին քննարկվել է հայ-իրանական համագործակցությունը
Փետրվարի 27-28-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական 11-րդ համատեղ նիստը, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Նիստին մասնակցել են ՀՀ արտգործնախարարության, ինչպես նաև ՀՀ արդարադատության, կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչները։
Նիստի մասնակիցները քննարկել են 2015թ․ Թեհրանում կայացած հյուպատոսական 10-րդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց իրավասությունների շրջանակներում նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։
Նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանն ու ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Ալի Չեգինին ստորագրել են փոխըմբռման հուշագիր։