28/02/2017 18:22
Իրանի նախագահը մեկնել է Պակիստան
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) անդամ երկրների ղեկավարի 13-րդ համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Պակիստան, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ Հասան Ռոհանին Իսլամաբադում հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների մի շարք ղեկավարների հետ:
Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներն են՝ Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
«Թասնիմ»-ի հաղորդմամբ՝ մինչ Պակիստան մեկնելը, Հասան Ռոհանին մի քանի ժամով այցելել է Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգ, որտեղ ներկա է գտնվել մի քանի նախագծի շահագործման մեկնարկին: